Այսօր Գիտելիքի և դպրության օրն է

am ru
aysor-giteliqi-e-dproutyan-orn-e

Աշնան առաջին օրը սեպտեմբերի մեկին տոնում ենք Գիտելիքի և դպրության օրը: Նոր ուսումնական տարվա առաջին օրը տոնական է դեռևս 1984 թվականից, երբ ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի № 373-11 հրամանագրով  սեպտեմբերի 1-ը հաստատվեց որպես համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր:

Ուսումնական տարին հենց այսօր սկսելու ավանդույթը հնուց է գալիս:  Դեռևս  4-րդ դարում՝ 325 թ. մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որի ընթացքում որոշվել է  նոր տարին սեպտեմբերի մեկից սկսել։

Ավանդության համաձայն՝ Նիկիական ժողովի որոշումները Հայաստան է բերել և Գրիգոր Լուսավորչին ներկայացրել Արիստակեսը։ Այնուհետ որոշումները կիրառվել են նաև Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Ինչպես հայտնի է,  այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, ուստի նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին:

Օրվա խորհուրդը պահպանելու և օրը հիշարժան դարձնելու նպատակով ուսումնական հաստատություններում տոնական միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան:

Լրահոս

Նմանատիպ նորություններ