Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Այսօր Հայոց հինավուրց բերդաքաղաքի` Շուշիի ազատագրման օրն է

am
aysor-hayoc-hinavourc-berdaqaxaqi-sousii-aztagrman-orn-e

Հայոց հինավուրց քաղաքի` Շուշիի ազատագրման  ռազմական գործողությունները սկսվել են  1992-ի մայիսի 8-9-ին:

  Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն էր, որով արմատական բեկում մտավ Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:

  Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով:

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի  (Կոմանդոս) գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետոԱզատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հայոց հինավուրց քաղաքի` Շուշիի ազատագրումը համարվում է առեղծվածային այն իմաստով, որ հայկական ուժերը կարողացան անառիկ բերդաքաղաքն ազատագրել այն ժամանակ, երբ հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և մեծաքանակ ռազմական տեխնիկայով:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ