Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այսօր հայտնի նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է

ru en am
aysor-haytni-nkaric-edouard-isabekyani-cnndyan-orn-e

Այսօր հայտնի նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է:

Իսաբեկյանը ծնվել է 1914թ․-ի նոյեմբերի 8-ին այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Սուրմալուի գավառի Իգդիր քաղաքում առևտրական և հողագործ Հմայակի ընտանիքում։ 1915թ․-ի հայ ժողովրդին վրա հասած արհավիրքից հետո՝ 1918թ․-ին, Իսաբեկյանի ընտանիքը գաղթում է Երևան։

Մասնագիտական կրթություն Իսաբեկյանը ստացել է «Գեղարդ» տեխնիկումում, որտեղ աշակերտել է Սեդրակ Առաքելյանին, Գոհար Ֆերմանյանին և այլոց։ Տեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերում որպես նկարիչ։ Արդեն 1935թ․-ին Իսաբեկյանն ընդունվում է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է նախ գրաֆիկայի, ապա գեղանկարի բաժնում։ Այս ընտրության մասին մի առթիվ Մհեր Իսաբեկյանը՝ որդին, ասել է, որ նկարչի կյանքում նման վճռական ընտրության համար մեծ դեր է խաղացել էքսկուրսիան դեպի Լենինգրադ, որտեղ ցնցվել է Դելակրուայի «Առյուծների որսից» և Ռուբենսի նկարներից, ինչպես նաև Թիֆլիսի այցելությունները Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին։

Պատերազմի տարիներին Իսաբեկյանը Նաիրի Զարյանի, Սողոմոն Տարոնցու հետ մեկնել է ռազմաճակատ՝ հայկական 89-րդ դիվիզիայի վերաբերյալ նյութեր հավաքելու նպատակով, որոնց արդյունքում էլ ստեղծվել են մի քանի գլուխգործոցներ։

Իսաբեկյանն իր մասնագիտական գործունեության ընթացքում եղել է Կերպարվեստագետների միության քարտուղար, դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 22 տարի անընդմեջ զբաղեցրել է Ազգային պատկերասրահի տնօրենի պատվավոր պաշտոնը, հիմնել Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր Ջերմուկում, Հրազդանում, Էջմիածնում, Ալավերդիում, Կիրովականում և այլուր։

Իր անձնվեր գործունեության համար նա արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու, ՀԽՍՀ Ժողովրդական նկարչի կոչումներին, հայ առաքելական եկեղեցու Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ շքանշանին, բազմաթիվ այլ պատվոգրերի ու շքանշանների, դոցենտի և պրոֆեսորի կոչումների Մոսկվայում։ Ունեցել է 12 անհատական և մոտ 50 խմբակային ցուցահանդեսներ աշխարհի տարբեր ծայրերում։

Իսաբեկյանն, իսկապես, որ բազմաժանր նկարիչ է։ Նրա վրձնին են պատկանում այնպիսի գործեր, ինչպիսիք են «Մոր դիմանկարը», «Հորովել», «Վարդանանք», «Մխիթար Սպարապետ» կտավները։

Էդուարդ Իսաբեկյանը կյանքից հեռացավ 2007 թվականի օգոստոսի 17-ին՝ 97 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ