Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Այսօր ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի հիշատակի օրն է

am en es ru
aysor-hh-azgayin-heros-aleq-manoukyani-hisataki-orn-e

Մի բավարարվեք գործի միջակ կատարմամբ. ձգտեք կատարելության:

Ալեք Մանուկյան

 

ՀՀ ազգային հերոս, մեծանուն բարերար, հայ հասարակական գործիչ, ճարտարագետ և  արդյունաբերող Ալեք Մանուկյանը ծնվել է 1901 թ.-ի հունիսի 28-ին Զմյուռնիայում (Էգեյան տարածաշրջան, Թուրքիա):

Ալեք Մանուկյանը Իզմիրի շրջանի Քասապա գյուղաքաղաքից էր: Նրա հայրը` Թագվոր Մանուկյանը, հայ համայնքի առաջնորդն էր: Տեղացիների շրջանում վերջինս հարգված մարդ էր, ով հացահատկի առևտրով զբաղվում: Ապագա բարերարը՝ Ալեքը, սկզբնական շրջանում օգնում էր հորը` համատեղելով ուսումն ու աշխատանքը: Դեռ դպոցական տարիներից վերջինս աչքի էր ընկնում հայրենասիրությամբ և հայագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությամբ: Ալեք Մանուկյանի կյանքի առաջին տարիները համընկան Հայոց ցեղասպանության շրջանի հետ, ուստի վերջինս  հեռացավ հայրենի եզերքից  ու հաստատվեց օտարության մեջ:

Մանուկյանը 1920 թվականից ապրել է ԱՄՆ-ում ՝ հաստատվելով Դետրոյթ քաղաքում։  

Սկբզնական շրջանում Մանուկյանը որպես բանվոր էր աշխատում տեղի գործարաններից մեկում, նաև երեկոյան ժամերին մեծահասակների համար հայոց լեզվի դասընթացներ էր կազմակերպում:

Աշխատավիրության և աչքի ընկնող ընդունակությունների շնորհիվ Մանուկյանը 1929-ին սեփական ձեռնարկությունն է հիմնում՝ «Մասկոն»: Այն ավտոմասեր արտադրող ընկերություն էր, որը շուտով ծաղկում է ապրում՝ մեծն հայորդուն ապահովելով նկատելի շահույթով:

Հայապահպանության հարցերով մտահոգ Մանուկյանը 1930-ին անդամագրվում է Հայկական բարեգործական համընդհանուր միությանը (ՀԲԸՄ): Մանուկյանը ոչ մի բան չի խնայում և անմնացորդ նվիրվում է օտար ափերում հայապահպանության խիստ պատասխանատու և ազգօգուտ գործին:

 

1953 թ. Մանուկյանն ընտրվում է ՀԲԸՄ նախագահ: Այս ժամանակ արդեն գործարար-բարերարն էլ ավելի է ընդլայնում իր գործունեության սահմանները, իսկ բարեգործությունը կյանքի կոչելու համար ներդնում է սեփական բիզնեսից գոյացած մեծածավալ շահույթները: Մեծանուն հայն ասում էր. «Իմ երազս է Միության նյութական միջոցները բազմացնել. որպեսզի շատ մը կենսական պետքեր, որոնց մանրամասնության մեջ չեմ մտներ, բայց որոնց գլուխը կը գտնվի մեր մշակույթը, հայ գիրն ու գրականությունը, չանտեսվին այլևս»:

Իրավամբ Ալեք Մանուկյանի դերը ՀԲԸՄի պատմության մեջ բացառիկ ու անուրանալի է: 36 տարի ղեկավարելով Միությունը՝ Մանուկյանն այն դարձրեց  ԱՄՆ-ի ամենախոշոր և արդյունավետ գործող բարեգործական կազմակերպություններից էր մեկը՝ բազմապատկելով ինչպես Միության մասնաճյուղերի քանակը, այնպես էլ ֆինանսական միջոցները:

Մանուկյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել սփյուռք-հայրենիք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ 1968թ. 1 մլն. դոլար կանոնադիր կապիտալով հիմնել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը՝ նշանակալի գումարներ նվիրաբերելով  եկեղեցիներին, դպրոցներին, մշակութային միություններին, երիտասարդական կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին: Հատկանշական է, որ Մանուկյանի տրամադրած դրամական միջոցները զգալիորեն նպաստել են  աշխարհի տարբեր համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանն ու հայանպաստ նախագծերի և ծրագրերի կյանքի կոչմանը:

Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգեբարձուների Խորհրդի պատվո անդամ` հիմնադրամին է նվիրաբերել 500 հզ. ավելի դոլար, որի մի մասն ուղղվել է Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու շինարարությանը, հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի:

Բարերարին բազմաթիվ պատվո շքանշաններով, մեդալներով ու կոչումներով են պատվել:

1994 թվականին Ալեք Մանուկյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Մանուկյանին արդարացիորեն տրվել է Հայաստանի Ազգային հերոսի բարձր կոչում: Պարգևատրվել է նաև  ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով:

Երևանում, Գյումրիում, Մոնրեալում, Ստեփանակերտում փողոցներ են անվանակոչվել մեծ բարերարի անվամբ: Ստեփանակերտում տաղադրված է անվանի բարերարի արձանը:

Մեծանուն հայորդին   կյանքից հեռացել է 1996 թվականի հուլիսի 10-ին, Դետրոյթում։ 2007 թվականի հուլիսի 17-ին Ալեք Մանուկյանի և նրա կնոջ՝ Մարի Մանուկյանի աճյունները վերահուղարկավորվել են Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում՝ իրենց անունը կրող գանձատան բակում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ