Այսօր Ստեփանակերտի վերանվանման 96-րդ տարեդարձն է. տոնական միջոցառումները մեկնարկել են

am
aysor-stepanakerti-veranvanman-96-rd-taredarcn-e-tonakan-mijocaroumnere-meknarkel-en

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մայրաքաղաքում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Ստեփանակերտի վերանվանման 96-րդ տարեդարձին:

Առավոտյան   ԱՀ   նախագահի    աշխատակազմի  ղեկավար  Մարատ  Մուսայելյանը,  ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, պետնախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, Ստեփանակերտի  քաղաքապետ  Սուրեն  Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ  Դավիթ  Գևորգյանը՝   պատվիրակության  հետ, պետական այլ  այրեր, ստեփանակերտցիներ   ծաղիկներ   են  խոնարհել   Ստեփան  Շահումյանի   հուշարձանի պատվանդանին:

Այնուհետև   ներկաները   շրջել  են   Ս. Շահումյանի  անվան   օղակաձև   պուրակում   և   ծանոթացել   ներկայացված  ցուցահանդես-վաճառքին, ինչպես  նաև դիտել  մարզական  ցուցադրական    պարապմունքները: 

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   Ստեփանակերտի  քաղաքապետարանի  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության     բաժնի    պետ Կարինե  Հարությունյանն ասել է, որ  մայրաքաղաքի    տոն օրվա  կապակցությամբ    կազմակերպվել  են  մի  շարք մշակութային  և մարզական  միջոցառումներ՝   ցուցահանդես-վաճառք,  նկարչություն  ասֆալտի  վրա, գորգերի   ցուցադրություն, քաղաքի  տարբեր  հատվածներում  համերգային  ծրագրեր,   սպորտային   միջոցառումներ  և   այլն:

Կ. Հարությունյանը շնորհավորել է բոլոր  ստեփանակերտցիներին և մաղթել արևշատություն,   խաղաղություն,   նորանոր  ձեռքբերումներ, հաջողություններ  կյանքի    ցանկացած  բնագավառում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ