Ազարն ու Գրիզմանը ընտրեցին իրենց խաղային համարները

azarn-ou-grizmane-entrecin-irenc-xaxayin-hamarnere

«Ռեալի» և «Բարսելոնայի» աստղային նորեկներ Էդեն Ազարն և Անտուան Գրիզմանը ընտրեցին իրենց խաղաշապիկների համարները:

Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Ազարը «Ռեալում» հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։ Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, Ազարը բասկետբոլի մեծ սիրահար է և NBA-ում այդ համարի ներքո հանդես են եկել Մայքլ Ջորդանն ու Լեբրոն Ջեյմսը։ Սպասվում էր, որ Էդենը «Ռեալի» կազմում հանդես կգա 7 կամ 11 համարների ներքո, բայց ինչպես երևում է ո՛չ Մարիանո Դիասը, ո՛չ Գարեթ Բեյլը չեն ցանկանում լքել Մադրիդը և ինչպես իրենք են նշում, ոչ միայն մնում են Մադրիդում, այլև պայքարելու են՝ մեկնարկային կազմում խաղալու համար։

 

Իսկ Մադրիդի «Ատլետիկոյից» Բարսա տեղափոխված Անտուան Գրիզմանը կատալոնական ակումբում հանդես կգա 17 համարի ներքո։ Կապտանռնագույնների հետ պայմանագիրը ստորագրելուց հետո 28-ամյա ֆրանսիացուն հանձնվել է թիմի 17 համարի մարզաշապիկը:

 

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Գրիզմանին «Աթլետիկոյից» ձեռք է բերել 120 մլն եվրոյով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ