Ազատ ոճային ըմբիշները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

am
azat-ojayin-embisnere-havaq-en-anckacnoum-caxkacoroum

Նոր մրցաշրջանը Հայաստանի ազատ ըմբշամարտի մեծահասակների / գլխավոր մարզիչ` Հաբեթնակ Կուրղինյան / և երիտասարդական / ավագ մարզիչ` Ավետիք Վարդանյան / հավաքականների համար սկսվել է Ծաղկաձորում ` հունվարի 7-ին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Ավելի քան 40 մարզիկ համատեղ պարապմունքներով աստիճանաբար բարելավում են իրենց ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը:

Ուսումնամարզական հավաքի ղեկավարները առավել նպատակային են համարում դահուկավազքը: Ազատ ոճայինները հաճույքով են սահում, հաղթահարում վերելքներն ու վայրէջքները, բարելավում դիմացկունության որակները:

Հունվարի 20-ին ըմբիշները կվերադառնան Երևան և տեղում կշարունակեն աշխատանքները: Առաջին ստուգատեսը գլխավոր թիմի համար Թեհրանում փետրվարի 7-ին մեկնարկելիք «Թախտիի գավաթ» անվանումով միջազգային ավանդական մրցաշարն է:

Ավարտից հետո հնարավոր է, որ մեր պատվիրակները տեղացիների հետ համատեղ մարզումներ անցկացնեն: Նախապես կազմված ծրագրով ամեն բան արվում է, որպեսզի Հայաստանի գլխավոր ընտրանին լավ մասնակցություն ունենա Բուխարեստում ապրիլի 8-14-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

Հավանաբար մարզիչները թիմը համալրեն երիտասարդական մրցումներում հաջողությունների հասած մարզիկներով:

Հուսալի են Վաղինակ Մաթևոսյանը /57 կգ/, Արսեն Հարությունյանը /61 կգ/, Վազգեն Թևանյանը /65 կգ/ և էլի մի քանիսը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ