Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Ազգային, պետական մտածելակերպով օժտված քաղաքական գործիչ՝ պատրաստ հայրենիքին, ժողովրդին ծառայելու. այսօր Վարդան Նազիրյանի ծննդյան հոբելյանն է

am ru en es
azgayin--petakan-mtacelakerpov-ojtvac-qaxaqakan-gorcic-patrast-hayreniqin--joxovrdin-carayelou-aysor-vardannaziryanicnndyan-hobelyann-e

Այսօր Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ, «ՀԱՅ ՁԱՅՆ» լրատվական ծառայության համահիմնադիր ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆԻ ծննդյան հոբելյանն է: Լրանում է նրա 60-ամյակը։

Ծննդյան տարեդարձը հրաշալի առիթ է վերաարժևորելու Վարդան Նազիրյան քաղաքական գործիչի, հայրենասեր մարդու անցած ուղին, գնահատելու նրա վաստակը հայրենիքի շենացման գործում:

Ասում են՝ եզակի են այն մարդիկ, ովքեր քաղաքական ասպարեզ են իջնում ժողովրդի ու հայրենիքի հանդեպ անկեղծ սիրուց դրդված, նմանների շնորհիվ է երկիրը շեն ու կանգուն մնում: Այդպիսին է Վարդան Նազիրյանը, ով Հայրենիքին ծառայելու ազնիվ մղումով 1976-ին անդամակցեց Ռամկավար ազատական կուսակցությանը:

Զուսպ, հավասարակշռված, իրատես, գործնական, պարզ ու մշտապես բացսիրտ մի կերպար, հայրենիքին ու իր ժողովրդին ծառայելու պատասխանատվությամբ տոգորված հայորդի, ազգային, պետական մտածելակերպով օժտված քաղաքական գործիչ, ում համար բարձր են մեր ազգային ու հոգևոր արժեքները։

Արցախի ու Հայաստանի շենացումը Նազիրյանի նպատակն է: Մի առիթով ազգանվեր քաղաքական գործիչն ասել է. «Իմ անձնական նպատակն է արցախցուն կապել հայրենի հողին, որպեսզի երբեք իր հողը չթողնի: Մեր հայրենիքը տակավին պատերազմի մեջ է ու Սփյուռքն իր աջակցությունը պետք է բերի Արցախին»: Օվկիանոսից այն կողմ էլ հայրենանվեր քաղաքական գործիչն ապրում է Հայաստանով ու Արցախով:

Հարգարժան Վարդան Նազիրյան, մաղթում ենք Ձեզ առողջություն, մարդկային պարզ երջանկություն, աշխատանքային անկոտրում եռանդ, ուժ ու կորով` ի շահ մեր ազգային իղձերի և նպատակների իրականացման:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի աշխատակազմ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ