Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Ազգային ժողովը չպետք է ապավինի կառավարության ծրագրերին. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)

azgayin-joxove-cpetq-e-apavini-karavaroutyan-cragrerin-georg-gorgisyan-tesanyout

Եթե մենք ուզում ենք խորհրդարանի դերը բարձրացնել, եթե ուզում ենք ունենալ իրական խորհրդարանական կառավարում, ապա քաղաքական օրակարգ պետք է ձևավորվի հենց Ազգային ժողովում: Այս մասին Ազգային ժողովում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ԱԺ-ում կտրուկ նվազել է կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի քանակը:

«Մենք, օրինակ, որպես խմբակցություն այս կարճ ժամանակահատվածում շրջանառության մեջ ենք դրել 5 նախագիծ, որից 2-ը հետ կանչվեցին կառավարության հետ քննարկումները շարունակելու և համատեղ օրինագիծ մշակելու պայամնավորվածությամբ: Մենք վստահ ենք, որ խորհրդարանը պետք է աշխատի և չպետք է ապավինի կառավարության ծրագրերին»,- ասաց նա:

Շարունակությունը՝ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ