Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ազգերի լիգա. Հոլանդիան հաղթեց Անգլիային` դուրս գալով եզրափակիչ

am
azgeri-liga-holandian-haxtec-angliayin-dours-galov-ezrapakic

Կայացավ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ հանդիպմանը միմյանց հետ էին մրցում Հոլանդիայի և Անգլիայի հավաքականները։

 

Թիմերը դուրս էի եկել հետևյալ մեկնարկային կազմով՝

 

Հոլանդիա - 1 Սիլեսեն, 3 Դե Լիգտ, 4 Վան Դեյկ, 17 Բլինդ, 22 Դյումֆրիս, 21 Դե Յոնգ, 8 Վեյնալդում, 15 Դե Ռոն, 7 Բերգվեյն, 9 Բաբել 10 Դեպայ։

 

Անգլիա - 1 Պիկֆորդ, 2 Ուոքեր, 5 Սթոունս, 6 Մագուայեր, 14 Չիլվել, 17 Դելֆ, 16 Ռայս, 18 Բարկլի, 10 Ստերլինգ, 11 Սանչո, 19 Ռեշֆորդ:

 

Հետաքրքիր ու գերլարված այս դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեցին հոլանդացիները՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով 3-1 հաշվով, ընդ որում դա այն դեպքում, երբ խաղի հաշիվը բացել էին Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները։

 

Եվ այսպես, հանդիպման 32-րդ րոպեին նշանակվում է 11 մետրանոց հարված և Մարկուս Ռեշֆորդը չի վրիպում՝1-0։ 73-րդ րոպեին Կումանի թիմից պատասխան գոլի հեղինակ դարձավ դե Լիգտը՝ 1-1։ Հիմնական ժամանակում այդպես էլ գոլեր չխփվեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ուժեղ գտնվեցին հոլանդացիները։

 

97-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ անգլիացիների պաշտպան Ուոքերը, իսկ 114-րդ  րոպեին հաղթողի վերաբերյալ բոլոր կասկածները ցրեց Պրոմեսը՝3-1:

 

Այսպիսով, Հոլանդիան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ։ Եվ հունիսի 9-ին՝ ժամը 22։45-ին, միմյանց մեջ կպարզեն մրցաշարի հաղթողին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ