Ազնվամորու փառատոն՝ Շաքիի ջրվեժի հիասքանչ տարածքում

am
aznvamorou-paraton-saqii-jrveji-hiasqanc-taracqoum

2019թ-ի հուլիսի 27-ին` ժամը 11:00-ին, արդեն իսկ 4-րդ տարին անընդմեջ Սիսիան համայնքում՝ Շաքիի ջրվեժի հարակից տարածքի հիասքանչ բնության գրկում տեղի կունենա Ազնվամորու փառատոնը՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով:

Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և իհարկե, սյունյաց հյութալի ու նրբահամ ազնվամորու հյուրասիրությամբ:

Այցելուների օրը կհամեմվի հաճելի անակնկալներով, մրցույթներով և մրցանակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում, տվյալների փոխանակման միջոցով, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ:

Ձեր մասնակցությամբ կաջակցեք տարածաշրջանում ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանն ու զարգացմանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ