Ազովի ծովն ուկրաինական է. Ուկրաինայի պաշտպանության նախարար

am
azovi-covn-oukrainakan-e-oukrainayi-pastpanoutyan-naxarar

Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում ենք, որ Ուկրաինան նախապատրաստում է իր ռազմական նավերի հերթական անցումը Կերչի նեղուցով:

Ուկրաինայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ստեպան Պոլտորակն իրենց այս քայլը մեկնաբանել է այսպես` «Ազովի ծովն ուկրաինական է։ Իսկ Մարիուպոլն ու Բերդյանսկը մեր նավահանգիստներն են»։

Նախարարն ասել է, որ Ուկրաինան երբեք չի հրաժարվի Կերչի նեղուցով իր նավերի ազատ տեղաշարժի իրավունքից։ Եվ հույս հայտնել, որ աշխարհը կկարողանա համոզել Ռուսաստանին այս հարցում կատարելու իր իսկ ստանձնաշ միջազգային պարտավարությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ