Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Բաբկեն Թունյանը եկամտային հարկի համահարթեցումը համարում է բիզնեսն ավելի մրցունակ դարձնելու հնարավորություն

am
babken-tounyane-ekamtayin-harki-hamahartecoume-hamaroum-e-biznesn-aveli-mrcounak-darcnelou-hnaravoroutyoun

Հարկայի օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվող եկամտային հարկը կնպաստի բիզնեսի ծախսը թեթևացնելուն ու բիզնեսին ավելի մրցունակ դարձնելուն: Այս մասին փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Եկամտային հարկի համահարթեցումը հաճախ ներկայացվում է հակադրության մեջ, այսինքն` քիչ ստացողների շահերը հակադրում են շատ ստացողների շահերի հետ: Ուզում եմ մեկ անգամ ևս հստակեցնել,որ նման հակադրություն փնտրելն իմաստ չունի: Հարկային օրենսգրքի այդ փոփոխությունը,եկամտային հարկը համահարթ դարձնելու նպատակը ոչ թե մեկի աշխատավարձը մյուսի հաշվին շատ դարձնելն է,այլ բիզնեսի ծախսը թեթևացնելն ու բիզնեսին ավելի մրցունակ դարձնելը»,-ասաց Թունյանը:

Նրա գնահատմամբ՝ քննարկումների ընթացքում աբսուրդի հասնող մեկնաբանություններ էին հնչում, թե համահարթեցմամբ փորձում են բիզնեսի շահերը տարանջատել աշխատողների շահերից: Սակայն Թունյանը նկատեց, որ եթե արտահանող ուղղություններն օգտվում են դրանից, ապա դրանից համարյա թե ուղղակիորեն շահում են նաև աշխատողները:

Նա նաև տեղեկացրեց,որ առանձին մասնագիտական քննարկում են կազմակերպել միայն համահարթ եկամտային հարկի թեմայով,որտեղ հրավիրել են թե անկախ փորձագետների, թե տարբեր քաղաքական թիմեր ներկայացնող մասնագետներ:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս: Հետո այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ