Բաց երկնքի քաղաքականության նպատակը հայկական ավիացիայի ոչնչացումն էր, ու այդպես էլ եղավ. ՀՀ նախկին վարչապետ

Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։ Դա փոխհատուցվում է վիճակագրական թվերը սուտի ոլորտների (վիճակախաղ և այլն) հաշվին ուռճացնելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ և 300-350 մակրոտնտեսական ստարտափ։
«15 ամսում ոչինչ արված չէ։ Ստորև ներկայացնում եմ ևս մի քանի ստարտափ։
Վերականգնել օդային ոլորտում օդանավակայանի, ավիափոխադրողի և ավիավառելիքի (նավթի) մատակարարումների պարտադիր տարանջատումը 1993-ին իրականացված բարեփոխումների ոգով։ 1998-ից հետո Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիայի առնչությամբ այն խախտվել է։ Օդանավակայանը նաև ավիանավթ է մատակարարում։ Ի դեպ, նույն բարեփոխումը 1993-ին արվել է էլեկտրաէներգետիկայի ասպարեզում. գեներացիան տարանջատվել է բարձրավոլտից, իսկ վերջինս մանրածախ ցանցերից։ Առաջիկայում այս սկզբունքի խաթարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման խափանմանը։ ՀՀ-ն տարածաշրջանում գրեթե միակ երկիրն է, որտեղ ոչ ավանդական էներգետիկան (արև, քամի) գրեթե 0-կան վիճակում է։ Եվրոպական երկրները, Ուկրաինան և Վրաստանը արդեն 3-15% սահմանագծի վրա են։
Ավիացիայի ոլորտում մենաշնորհային ծառայությունների առկայության դեպքում (օրինակ, Զվարթնոց օդանավակայանի վերգետնյա ծառայությունները) դրանց սակագները պետք է հաստատվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Բաց երկնքի քաղաքականությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվել է հապճեպ և առանց նախապատրաստությունների։ Արդյունքում օտարերկրյա ավիափոխադրողները Հայաստանում ստանում են ոչ դիսկրիմանացիոն ռեժիմ, իսկ ահա հայկական ավիափոխադրողներին նման ռեժիմ չի տրամադրվում։ Սա անընդունելի է։ Մեր ավիափոխադրողները պետք է ստանան նույն իրավունքները։ Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ ինքնախարազանում։ Նպատակը հայկական ավիացիայի ոչնչացումն էր։ Ու այդպես էլ եղավ։
Հարկ ենք համարում նշել նաև օդի հարկի պարագան։ Անհասկանալի է նման հարկային գործիքի առկայությունը միայն օդային կապով աշխատող երկրում։ Ի՞նչու պետք է այս պարագայում ավիացիան լրացուցիչ հարկավորվի։
Միայն այս առաջարկները կարող են շեշտակիորեն ավելացնել ավիափոխադրումները, վերականգնել ազգային փոխադրողներին և ստանալ ՀՆԱ հավելաճ։ 90-ականների կեսերին մեր ավիացիան փոխադրում էր 1-1.2 մլն ուղևոր, մինչև 100-120 հազ տոննա բեռ։ Վրացականը փոխադրում էր սոսկ 0.4-0.5 մլն ուղևոր։ Այսօր, ճիշտ է, մենք փոխադրում ենք 3 մլն ուղևոր (բնական է, պիտի աճեր), բայց վրացիները փոխադրում են 6 մլն (աճ 12-15 անգամ)։ Այսօր մենք փոխադրում ենք սոսկ 18-20 հազ տոննա բեռ»,- նշել է նա։
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ