Բացահայտենք Հայաստանը. Ծաղկեվանք (լուսանկարներ)

bacahaytenq-hayastane-caxkevanq-lousankarner

Ծաղկեվանքը կամ Կույս Վարվառայի մատուռը պատսպարված է Արա լեռան մեջ։

ծաղկեվանք

 

Ավանդազրույցն ասում է, որ Ծաղկեվանքի անվանումն առաջացել է Ծաղիկ անունով մի աղջկա անունից: Դարեր առաջ Ծաղիկի գեղեցկությամբ է հրապուրվում մի իշխան՝  ցանկանալով բռնի ուժով տիրանալ աղջկան։ Իշխանից փախչելով՝ Ծաղիկը որոշում է թաքնվել Արայի լեռան մի քարանձավում: Լեռան ստորոտում օրիորդը մի հովվի է հանդիպում, և նրան խնդրում է թաքցնել իրեն ու իր տեղը գաղտնի պահել:

 

ծաղկեվանք

 

Սակայն հովիվը մատնում է Ծաղիկի թաքնվելու վայրը՝ ամեն ինչ պատմելով զայրացած իշխանին: Ծաղիկը, խուսափելով իշխանից, բարձրանում է հսկա ժայռի վրա և իրեն ցած նետում: Այդ պահին մատնիչ հովիվն իր ոչխարներով քարանում է։

Նահատակ կույսի անվամբ էլ մատուռն կոչել են Ծաղկեվանք: Մատուռի ներսում ինքնաբուխ աղբյուր կա, որից կաթիլ առ կաթիլ ջուր է գալիս:

ծաղկեվանք

 

ծաղկեվանք

 

Ասում են՝ աղբյուրը գոյանում է Ծաղիկ կույսի արցունքներից: Ասում են նաև, որ աղբյուրը բուժիչ հատկություն ունի. այն օգնում է տեսողությանը, հոդերի և մկանների ջղաձգությանը։

 

 

ծաղկեվանք

 

 


Լուսանկարները՝ Գոհար Մակարյանի 

Լրահոս

Նմանատիպ նորություններ