Բացահայտենք Հայաստանը. Հովհաննավանք (լուսանկարներ)

bacahaytenq-hayastane-hovhannavanq-lousankarner

Քասաղ գետի կիրճի աջ եզրին՝ հայրենի գեղատեսիլ բնաշխարհում է գտնվում է Հովհաննես Մկրտչին նվիրված Հովհաննավանք հայկական վանական համալիրը (ՀՀ, Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղ)։

Ավանդության համաձայն՝ վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 3-4-րդ դդ.։ Սակայն վանական համալիրը կառուցվել է 4-13-րդ դարերում։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայություններից տեղեկանում ենք, որ վանքը կոչվել է Հովհաննավանք վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

 

Հովհաննավանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ եկեղեցին է՝ կառուցված 4-րդ դարասկզբին Գրիգոր Լուսավորչի կողմից։ Վկայությունները փաստում են, որ Սբ. Կարապետի փայտե տանիքը քարե տանիքով է փոխարինվել 554 թ-ին:

Վանական համալիրի մեկ այլ՝ կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց իշխան Վաչե Ա Վաչուտյանի կողմից 1216-1221 թթ-ին կնոջ՝ Հասանի դուստր Մամախաթունի համագործակցությամբ:

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

 

Հովհաննավանքն աչքի է ընկնում որմնաքանդակներով ու գեղեցիկ և ինքնատիպ խաչքարերով, որոնք յուրահատուկ գրավչություն են տալիս եկեղեցուն ու ամբողջացնում նրա խորհրդավոր տեսքը: Դռան շրջակալի կողքերին` երկու կիսագլան սյուների միջնամասերում կարող ենք տեսել փորագրված ութաթև աստղեր և բուսապատկեր քանդակներ:

 

 

Գավթի սյուները որմնասյուներին և միմյանց միանում են կամարներով, որոնց շնորհիվ ամբողջ առաստաղը բաժանված է ինը միջկամարային հատվածների։

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

 

 

Նշենք նաև, որ Հովհաննավանքը հայտնի է եղել իր մատենադարանով, եղել է ժամանակի հայ գրչության նշանավոր կենտրոններից: Հովհաննավանքի հետ է կապվում միջնադարի պատմիչ Զաքարիա Քանաքեռցու (17-րդ դար) կյանքն ու գործունեությունը: Հայտնի է, որ վանքում մի շարք գրիչներ են գործել, որոնք բազում ձեռագրեր են ընդօրինակել:

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ