Բացահայտենք Հայաստանը. Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցի (լուսանկարներ)

bacahaytenq-hayastane-mexrii-sourb-hovhannes-ekexeci-lousankarner

Սյունիքում քաղաքներն ու գյուղերը գրավիչ են ոչ միայն իրենց չնաշխարհիկ բնությամբ, այլև պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:

Դրանց մեջ հատկապես առանձնանում է Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Այն կառուցվել է 17-րդ դարում Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում։

Այս ինքնատիպ եկեղեցին քառամույթ է, գմբեթավոր, բազիլիկ, կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գմբեթն աղյուսաշեն է:

Եկեղեցու ներսի պատերը զարդարված են աղյուսե դեկորատիվ որմնակամարներով:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ