Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Բացահայտենք Հայաստանը. Մեղրու Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) միջնադարյան եկեղեցի (լուսանկարներ)

bacahaytenq-hayastane-mexrou-poqr-taxi-sourb-hovhannes-sourb-sargis-mijnadaryan-ekexeci-lousankarner

Մեղրու Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) միջնադարյան եկեղեցին է, որը կառուցվել է 17-րդ դարում:

Եկեղեցին 17-րդ դարի հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույց է, որն իր ոճով Կովկասում և Միջին Արևելքում եզակի է՝ հարուստ որմնանկարներով, որոնցում զուգորդված են ուշ միջնադարյան քրիստոնեական պատկերագրության տարրեր:

Մեղրիի Փոքր թաղում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին թեև նշվում է, որ կառուցվել է 17-րդ դարում, սակայն եկեղեցու հարևանությամբ գտնված 14-րդ դարի տապանաքարը հուշում է, որ շինությունը կարող է շատ ավելի հին լինել:

Նշենք նաև, որ վերջին տարիներին եկեղեցում վերականգնողական աշխատանքներ էին ընթանում, որոնք ավարտվեցին մաիյն այս տարի: Երեք տարի տևած վերակառուցման ու պահպանության ծրագիրն իրականացվել է «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցներով: Եկեղեցին ընտրվել էր իր՝ որմնանկարչության հայկական ու պարսկական ոճերը մեկտեղող՝ տարածաշրջանում նմանը չունեցող բացառիկ որմնանկարների համար։ Վերանորոգման աշխատանքների համար ԱՄՆ դեսպանատունը 510 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ