Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Բացահայտենք Հայաստանը. Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի (լուսանկարներ)

bacahaytenq-hayastane-mouxnii-sourb-georg-ekexeci-lousankarner

Հայ ժողովրդի ամենասիրելի ուխտատեղիներից է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին՝ կառուցված 13-րդ դարում:

Ինչպես գրում է 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագը, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը և  այնտեղ տեղափոխել Սուրբ Գևորգի մասունքները:

 

 

Որոշ ժամանակ անց վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան`   վրաց արքայազնի բուժման համար: Մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին: 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար:

 

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

 

Մուղնու եկեղեցին տարբերվում է իր ճարտարապետությամբ: Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան: Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը:

 

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

 

Եկեղեցին աչքի է ընկնում նաև գեղեցիկ որմնանկարներով, որոնք պատկերում են Ա Լուսավորչի կողմից Տրդատ Գ Մեծի մկրտության, Սբ. Գևորգի` Գաբրիել հրեշտակապետից սուր ստանալու, Աստվածածնի վերափոխման և այլ տեսարաններ:

Եկեղեցին իրավամբ համարվում է ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից մեկը:

 

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

 

Ժամանակին Մուղնու Սուրբ Գևորգ վանքում են պահվել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։

 

Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի

 

 

Լուսանկարները՝ Գոհար Մակարյանի

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ