Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Բացահայտենք Հայաստանը. Սյունիքի Լիճք գյուղի Ջվարավանի եկեղեցի (լուսանկարներ)

bacahaytenq-hayastane-syouniqi-lijq-gyouxi-jvaravani-ekexeci-lousankarner

Սյունիքի մարզը հայտնի է ոչ միայն իր չնաշխարհիկ բնությամբ, այլև բազմաթիվ պատմական վայրերով ու հատկապես եկեղեցիներով: Այս անգամ ձեզ ենք ներկայացնում Լիճք համայնքում գտնվող Ջվարավանի եկեղեցին, որը կառուցվել է 17-րդ դարում:

Ցավոք, համացանցում եկեղեցու մասին տեղեկություններ առկա չեն, տեղացիներն էլ շատ բան չգիտեին, բայց մեծ ուշադրությամբ պահպանում էին իրենց բաժին հասած մշակութային ժառանգությունը: Գյուղացիներից ամեն մեկն իր պարտքն է համարում հոգատարություն ցուցաբերել եկեղեցու հանդեպ, հետևել, թե ովքեր են մտնում եկեղեցի, ով ինչ նպատակով են այնտեղ եկել, նրանք նաև իրենց ուժերով եկեղեցուն մի ծանր դուռ են հարմարեցրել, որպեսզի կենդանիները հանկած ներս չմտնեն:

Լրահոս

Նմանատիպ նորություններ