Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:
Համան

Բացահայտենք Հայաստանը. Տեղերի վանք (լուսանկարներ)

bacahaytenq-hayastane-texeri-vanq-lousankarner

Հայաստանի չքնաղ բնաշխարհի գողտրիկ անկյուններից է Տեղերի վանքը:

Դգիր, Դըղըր, Դըղր, Դըղրի, Դղեր անուններով հայտնի վանքը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի համանուն՝ Տեղեր գյուղում։

 

Տեղերի վանք

 

Հետաքրքիր է գյուղի անվան պատմությունը: Նշվում է, որ Տեղեր գյուղից հյուսիս Պահլավունիների Ամբերդ ամրոցում 10-րդ դարում մշտապես կայազոր է պահվել։ Տեղանքի խիստ բնակլիմայական պայմանների պատճառով զինվորականների ընտանիքները հարավ են տեղափոխվել և այլ բնակատեղ փնտրել։ Հասնելով Տեղեր գյուղի՝ ասել են. «Լավ տեղեր են», քանի որ հավանել են գյուղի տարածքն ու կլիման։ Այդպես էլ գյուղն անվանվել է Տեղեր:

 

Տեղերի վանք

 

Ըստ մեկ այլ ավանդազրույցի՝ գյուղի անունը կապվում է նրա շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ իսկ պատճառով գյուղը կոչել են Դեղեր-Դղր։

 

Տեղերի վանք

 

Անդնդախոր կիրճի եզրին գտնվող Տեղերի վանքի մասին, սակայն, պատմիչները չեն հիշատակում։ Վանքի գավթի մուտքի մոտ արձանագրություն է պահպանվել, որի համաձայն վանքը կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետը եղել է Աղբայրիկ վարդպետը։ Բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց և գավթից։

 

Տեղերի վանք

 

Տեղերի վանքն ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 

 

 

Լուսանկարները՝ Գոհար Մակարյանի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ