Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք

am
bacahaytvel-e-arancnapes-xosor-caperi-tmramijoci-aporini-srjanaroutyan-e-maqsanengoutyan-depq

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք:

 

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` Երևան քաղաքի բնակիչը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրացման նպատակով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`  3.010 կգ ընդհանուր քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց: 2019 թ. հոկտեմբերի 20-ին վերջինս, նշված թմրամիջոցը թաքցնելով հագուստի տակ,  կպչուն ժապավենով ամրացնելով որովայնի և սրունքի վրա, տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն, սակայն «Մեղրի» մաքսային կետում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում բռնվել է :

 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Առաջադրվել է մեղադրանք և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ