Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Բացահայտվել է խանութից կատարված տերմինալի գողության փորձը. տեսանյութ

am
bacahaytvel-e-xanoutic-katarvac-terminali-goxoutyan-porce-tesanyout

ՀՀ ոստիկանության իրավապահների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելով, դեպքից երեք օր անց, Երևանում հայտնաբերվեց Չարենցավանի 32-ամյա մի բնակիչ և գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Կատարվում է քննություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Աբովյանի մթերային խանութներից մեկի սեփականատերը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ կոտրել են խանութի կողպեքը, հարմարեցված բանալիով բացել դուռը, մտել ներս ու գողացել վճարահաշվարկային տերմինալը։

Մարամսաները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ