Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Բացառում եմ, որ կարող են որևէ պաշտոնյայի գլխին «գործ սարքել». Լենա Նազարյան

am en
bacaroum-em--or-karox-en-oree-pastonyayi-glxin-gorc-sarqel-lena-nazaryan

Մենք ոչինչ չգիտենք, մեզ հասանելի չեն փաստերը: Քննություն է ընթանում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ ՆԼենա Նազարյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին:

Նազարյանը նշեց, որ ամենահամառ բանն աշխարհում փաստն է, փաստերը կներկայացվեն, իրենք էլ տեղյակ կլինեն:

«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց յուրայինների և օտարների չենք բաժանելու, ինչպես նախկինում է եղել: Նման բան չի լինելու: Կարծում եմ, արդեն համոզվել եք, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված են եղել և՛ փոխնախարար, և՛ հարկային ու մաքսային գործիչներ»,- նշեց Նազարյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ԱԱԾ գործողություններին կասկածելու հիմքեր կան, ԱԺ փոխնախագահն ասաց, որ որևէ մեկի հանդեպ կասկած չունի. փաստեր կլինեն, կխոսեն բոլորը: Նազարյանը հավելեց, որ վստահում է ԱԱԾ-ին, իսկ Դավիթ Սանասարյանը կարող է ինքն իրեն պաշտպանել:

ԱԱԾ-ի և ՊՎԾ-ի միջև հակասությունը, ըստ Նազարյանի, բնավ չի հեղինակազրկում Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը: «Գուցե նախկինում էլ եղել են տարակարծություններ, բայց դրանց մասին հասարակությունը որևէ տեղեկություն չի ունեցել: Բոլոր հարցերը լուծվել են ներքին կարգով: Իսկ այժմ բարձրաձայնվում են, և մենք հնարավորություն ունենք տեղյակ լինել և դատել փաստերով»:

Նազարյանը բացառեց, որ որևէ պաշտոնյայի գլխին որևէ մեկը կարող է «գործ սարքել»: «Բացառում են նաև, որ որևէ մեկը՝ մեղավոր լինելու պարագայում անպատիժ մնա»,- ընդգծեց Նազարյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ