Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Լապշինը թղթին կհանձնի Ադրբեջանի մասին իր դաժան հուշերը. բլոգերը խոստացավ «ՀԱՅ ՁԱՅՆ»-ին

bakinskiy-ekspress-aleksandra-lapsina-bloger-rasskazal-ay-dzayn-o-namerenii-napisaty-knigu-o-svoix-skitaniax

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է «Բաքվի ճեպընթաց» խորագրով գիրք գրել, որտեղ կներկայացնի Ադրբեջանում ապրած դաժան օրերի մասին:

Այս մասին նա խոսել է այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան «ՀԱՅ ՁԱՅՆ» -ի թղթակցի հարցին:

«Նման գիրք գրելու գաղափար կա, բայց մինչ օրս ես միայն վերնագիրն եմ որոշել՝ «Բաքվի ճեպընթաց»: «Կեսգիշերային ճեպընթաց» վերնագրով կինոնկար կար` ամերիկացու մասին, ով թուրքական բանտ էր ընկել: Ես անընդհատ հիշում էի այդ ֆիլմը, երբ Բաքվում էի: Ե՛վ լեզուն էր նույնը, ե՛ւ մթնոլորտը, ե՛ւ վերաբերմունքը», - ասել է Լապշինը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ