Բակո Սահակյանը ծանոթացել է Համահայկական 7-րդ խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին

am
bako-sahakyane-canotacel-e-hamahaykakan-7-rd-xaxeri-anckacman-naxapatrastakan-asxatanqnerin

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ եւ ծանոթացել Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքներին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարն ընդգծել է խաղերը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը,  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ