Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Բակո Սահակյանը ծաղիկներ խոնարհեց ազատամարտիկների եղբայրական գերեզմանի մոտ (լուսանկարներ և տեսանյութ)

bako-sahakyane-caxikner-xonarhec-azatamartikneri-exbayrakan-gerezmani-mot-lousankarner

Այսօր հայությունը տոնում է Արցախի անկախության օրը։ Նախագահ Բակո Սահակյանը, Արցախի և Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտում գտնվող ազատամարտիկների եղբայրական գերեզմանի մոտ։ 

Բակո Սահակյանին ուղեկցում էին Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև սրբազանը,  նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը, Արցախի կառավարության անդամներ, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մի շարք պատգամավորներ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնք այցով գտնվում են Արցախի Հանրապետությունում։ 

Պաշտոնյանները ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի ազատության համար իրենց կյանքը չխնայած հայորդիների հիշատակը։ 

Քիչ այնկողմ երիտասրադ արցախցիները հպարտությամբ ծածանում էին եռագույնը։ 

Նշենք, որ միջոցառման ընթացքում հնչում էին Արցախի զինվորական նվագախմբի կատարումները։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ