Բակո Սահակյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

am es ru
bako-sahakyane-eahk-mx-hamanaxagahneri-het-qnnarkel-e-adrbejana-xarabaxyan-hakamartoutyan-kargavormann-arncvox-harcer

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:  

Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ