Բակո Սահակյանը Գանձասարում ներկա է գտնվել Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին

am
bako-sahakyane-gancasaroum-nerka-e-gtnvel-arcaxi-temi-verabacmane-nvirvac-pataragin

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին:

Այդ մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից: 

Այնուհետև նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգևներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին և ձայնային ռեժիսորին:

Նախագահը կարևորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու և մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ