Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ

am es
bako-sahakyane-handipel-e-amerikayi-haykakan-hamagoumari-gorcadir-tnoren-brayan-ardounou-het

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ:

Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ վստահություն հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ