Բակո Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ

am en ru
bako-sahakyane-handipel-e-rousastani-hayeri-mioutyan-patvirakoutyan-het

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է  Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Արցախի զարգացման եւ արտերկրում ազգային ինքնության պահպանման գործում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ