Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Բակո Սահակյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է իրականացվող մի քանի ծրագրերը

am
bako-sahakyane-hbem-naxagahi-het-qnnarkel-e-irakanacvox-mi-qani-cragrere

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

 

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային ճանաչման և համազգային խնդիրների լուծման գործում:

 

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ