Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բնակելի թաղամասի շինհարթակ

am
bako-sahakyann-aycelel-e-stepanakerti-toumanyan-poxocoum-karoucvox-bnakeli-taxamasi-sinhartak

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ: 

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ