Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին

am en es ru
bako-sahakyann-endounel-e-amerikahay-barerar-vardan-nazeryanin

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին: 

Ինչպես այտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում մի շարք նախագծերի հետ կապված հարցեր:

Նախագահն Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը գործուն մասնակցություն ունենալու համար Վարդան Նազերյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ հույս հայտնելով, որ նա նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ