Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Բակո Սահակյանն ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների

am
bako-sahakyann-endounel-e-boulxariayi-xorhrdarani-mi-xoumb-patgamavorneri

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 8-ին ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների:

Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Բուլղարիա-Արցախ խորհրդարանական եւ մարդասիրական կապերի զարգացմանն  առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանականների այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ