Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների

am
bako-sahakyann-endounel-e-fransiayi-azgayin-joxovi-mi-xoumb-patgamavorneri

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:

Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ փոխգործակցության հետագա զարգացմամբ՝ այն համարելով մեր արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ