Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնո  քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների

am en ru
bako-sahakyann-endounel-e-frezno-qaxaqic-jamanac-mi-xoumb-bjiskneri

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Չեւի Չեստ» կազմակերպության եւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո  քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի  բժիշկներին տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետությունում բժշկական ծառայության որակի բարձրացմանը եւ հանդիսանում է մարդասիրության օրինակելի դրսեւորում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Նմանատիպ նորություններ