Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Բակո Սահակյանն ընդունել է մի խումբ ամերիկահայ ուսանողների

am
bako-sahakyann-endounel-e-mi-xoumb-amerikahay-ousanoxneri

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային փորձառության ծրագրի մի խումբ ամերիկահայ ուսանողների:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը կարեւորել է տարիներ շարունակ այս ծրագրի իրականացումն Ամերիկայի հայկական համագումարի կողմից՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործնական բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ