Բանակը կապահովվի անօդաչու թռչող սարքերի 1000 օպերատորով․ Կարեն Վարդանյան

am
banake-kapahovvi-anodacou-trcox-sarqeri-1000-operatorov-karen-vardanyan

Հայաստանն առհասարակ, իսկ Սյունքը մասնավորապես ուղիղ տիեզերքի հետ կապված տարածաշրջաններ են, ու եթե մեզ իրավունք է տրված ապրել այստեղ, պետք է սովորենք տիեզերանավեր սարքել: Այսօր Տաթևում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը՝ ներկայացնելով իրենց ՝ Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի առընթացին միտված  ծրագիրը:

Վարդանյանը ներկայացրեց մոտակա 6 տարվա ցուցանիշները, թե ինչպիսի ներդրումներ են պետք: Խոսքը մոտավորապես 3.2 մլրդ դրամի մասին է, որից 7.5 մլրդ հարկ է ստացվելու:

«6 տարվա ընթացքում պատրաստվում ենք Սյունիքում ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն՝ 75 մլրդ-ի ընդհանուր շրջանառությամբ: Արդյունքում Հայ թեքում ունենում ենք 1500 աշխատուժ, 3000 այլ աշխատուժ, իսկ բանակին ապահովում ենք անօդաչու սարքերի 1000 օպերատորով»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ նպատակ ունեն Սյունքի բոլոր դպրոցները ապահովել Արմաթ լաբորատորիաներով:  

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ