Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Բանջարեղենը, մրգերն ու մսամթերքը նախորդ ամսվա համեմատ էժանացել են

am
banjarexene--mrgern-ou-msamterqe-naxord-amsva-hamemat-ejanacel-en

2019թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.5% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 7.8% գնանկումը: Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 22.0% գնաճ, իսկ 2019թ. ապրիլի համեմատ՝ 7.8% գնանկում:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ բանջարեղենի գները նվազել են 13.0-5.4%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գները նվազել են 7.5%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ գրանցվել է 2.4% գնաճ, իսկ 2019թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնանկում: Չնայած 2019թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում թռչնամսի գինը նվազել է 1.0%-ով, 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 13.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.8-0.2%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում), 2-ում գրանցվել է 0.2-0.5% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.6%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2019թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնանկում: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ յուղերի և ճարպերի գների մակարդակը նվազել է 1.2-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում), իսկ 2-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում յուղերի և ճարպերի գները նվազել են 0.5%-ով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 3.5% գնաճ, իսկ 2019թ. ապրիլի համեմատ՝ 0.1% գնանկում: Ձվի գինը 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ աճել է 26.9%-ով, իսկ 2019թ. ապրիլի համեմատ՝ 0.1%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 1.5-0.1% գնանկում, իսկ մայրաքաղաքում՝ 0.5% գնաճ: 2019թ. մայիսին ապրիլի համեմատ սուրճի, թեյի, կակաոյի և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար՝ 0.5% և 0.3% գնանկում:

Մրգի ապրանքախմբում1 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2019թ. ապրիլի համեմատ` 1.0% գնաճ:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի գներն աճել են 0.9-10.0%-ով, իսկ 4-ում՝ արձանագրվել է 2.0-0.1% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գների մակարդակը նվազել է 0.1%-ով: 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ ալկոհոլային խմիչք և ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում գներն աճել են 4.5%-ով, իսկ 2019թ. ապրիլի համեմատ 0.7%-ով: Վերջինիս մեծապես նպաստել է ալկոհոլային խմիչքի՝ 0.7% և տեղական ծխախոտային արտադրատեսակների 0.8% գնաճը: Շաքարի և շաքարավազի, ձկան և ծովամթերքի ապրանքախմբերում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ