Բաքուն փորձում է ուղղորդել Անկարային

Արցախում ավարտվեց ConIFA 2019 ֆուտբոլային մրցաշարը: Շուրջ տասը օր Արցախում մարզական տոն էր, որը մեկնարկեց հունիսի 1-ին և ավարտվեց հունիսի 9-ին: Եզրափակչում մրցեցին Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսեթիայի թիմերը: Հաղթանակը բաժին ընկավ Հարավային Օսեթիային: Մարզական այդ նշանակալի միջոցառումն, ինչ խոսք, չէր կարող չանհանգստացնել Ադրբեջանին, որտեղից հնչեցին հերթական ստանդարտ հայտարարությունները՝ սպառնալիքներով հանդերձ: Չնայած գործադրած ջանքերին, որն արտահայտվեց նաև մրցաշարի բացման օրը շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտմամբ և հայ զինվորի սպանությամբ, Ադրբեջանին չհաջողվեց հասնել նպատակին և տապալել մրցաշարը: Եվ ահա, երբ ամեն ինչ ավարտված է, հյուրերը հեռացել են Արցախից՝ իրենց հետ տանելով լավագույն տպավորությունները, երբ միջազգային մամուլը լայնորեն լուսաբանել է մարզական միջոցառումները, ծավալուն տեղեկատվություն տարածել հայկական երկրորդ պետության սոցիալ-տնտեսական, պատմամշակութային կյանքից, ադրբեջանական կողմն անցել է հակահայկական արշավին Թուրքիային ամեն կերպ ներգրավելու քարոզչությանը: Քաղաքական մեկնաբան Գաբիլ Հուսեյինլին, մասնավորապես, տարակուսանք է հայտնել, թե ինչու՞ Թուրքիան պաշտոնական բողոք չի ներկայացրել այն փաստի կապակցությամբ, որ գոյություն ունի Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի թիմ:
Ադրբեջանցի մեկնաբանը կարծում է, որ այդ կերպ «Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում Թուրքիային»: Նա, սակայն, իրավիճակից այնքան է անիրազեկ, որ օրերս կազմակերպված Երևան-Վան չվերթը կապում է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի թիմի հետ, ինչպես նաև անդրադառնում Կարսի քաղաքապետի կողմից մի խումբ հայ գործիչների ընդունելությանը: Հուսեյինլին կատարվածը բացատրում է նրանով, որ Վանում և Կարսում տեղական ընտրություններում հաղթել են քրդական ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանի հետ սահմանի բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ: Այս համատեքստում նա անհասկանալի է համարում թուրքական իշխանությունների չեզոքությունը: Ադրբեջանում, երևում է, հայ-թուրքական ցանկացած շփում ընկալում են որպես իրենց նկատմամբ դավաճանություն և ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք: Բացառված չէ, որ ադրբեջանցի մեկնաբանը լավ է տեղեկացված Թուրքիայում տիրող ներքին իրավիճակից: Նա թուրքական կողմին անուղղակի մեղադրում է երկրի արևելյան շրջաններում զբոսաշրջիկների առավել հոսք ապահովելու նպատակով հայկական ինքնության պահպանված նմուշները վերականգնելու մեջ: Առանձնապես ուշադրության է արժանացել Վանի Աղթամար կղզում հայկական վանական համալիրի վերանորոգման իրողությունը:
Հուսեյինլին ասում է, որ թուրքական իշխանությունները գնացել են այդ քայլին՝ հույս ունենալով, որ աշխարհի բոլոր հայերը կունենան Վան այցելելու ցանկություն, ինչը զարկ կտա զբոսաշրջությանը և հյուրանոցային բիզնեսին: Ադրբեջանցի մեկնաբանը միջազգային իրավունքին «հակասող» է համարում հայ լեռնագնացների կողմից դեպի Արարատ լեռան գագաթ կազմակերպվող հաճախակի արշավները: Նա թուրքական հատուկ ծառայություններին հորդորում է ստուգել, որպեսզի հայ լեռնագնացներն իրենց հետ չունենան Հայաստանի և Արցախի դրոշները: Այս կարգի հրապարակումներից միայն մի եզրակացության կարելի է գալ՝ Թուրքիան այնքան էլ հակված չէ ընդառաջելու ադրբեջանական կողմի էկզոտիկ ցանկություններին, գերադասում է առաջնորդվել սեփական շահերով:
Ըստ երևույթին, խնդիրը քննարկվել է որոշակի ատյաններում, և թուրքական կողմը հասկացրել է, որ մտադիր չէ խիստ սահմանափակումներ մտցնել Թուրքիա այցելող հայերի նկատմամբ, ինչպես Ադրբեջանը կուզենար: Նման եզրակացության համար հիմք է հանդիսանում Հուսեյինլիի մեկնաբանության եզրափակիչ մասը, որտեղ նա առանձնակի շեշտադրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի հստակ պայմանավորվածություն, որ հայ-թուրքական հարաբերություններ չեն հաստատվի, մինչև չկարգավորվի ԼՂ խնդիրը: Կա՞ նման իրավական փաստաթուղթ, թե՞ խոսքը բանավոր պայմանավորվածության մասին է՝ տվյալ համատեքստում այնքան էլ կարևոր չէ: Կարևոր է, որ ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքերն այնքան խախուտ են, որ առանց Թուրքիայի աջակցության ոչինչ անել չի կարող: Բայց դա որքանո՞վ է համապատասխանում Թուրքիայի պետական շահերին: Դեռևս ինչքա՞ն ժամանակ է Թուրքիան մնալու Ադրբեջանի հավակնությունների պատանդը: Ավելի հավանական չէ՞, որ Թուրքիան մի օր կձերբազատվի ադրբեջանական «հոգածությունից» և կգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման:
Նախիջևանում օրերս անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ֆոնին այդ հեռանկարը չափազանց աղոտ է: Բայց Անկարային հակահայկականություն հորդորելու ադրբեջանական կողմի ձեռնարկումներն էլ իրենց հերթին հուշում են, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ այնքան միանշանակ չէ, որքան ներկայացվում է:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում