Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Բարեգործականը՝ Ալեք Մանուկյանի նախագահության տարիներին

am ru
baregorcakane-aleq-manoukyani-naxagahoutyan-tarinerin

1906թ-ին Պողոս Նուբար փաշայի կողմից հիմնադրված Հայկական բարեգործական ընդհանուր միությունը նոր շունչ ստացավ Ալեք Մանուկյանի ղեկավարման տարիներին (1953-1989 թթ ):

Մինչև 1915թվ-ը ՀԲԸՄ-ի նպատակը Օսմանյան կայսրությունում դժվար պայմաններում ապրող հայերի սատարելն էր, իսկ Ցեղասպանությունից հետո Միության գերխնդիրը փոխվեց՝ վերածվելով աշխարասփյուռ հայության աջակցող ու օժանադակող խոսշորագույն կազմակերպության, որը միևնույն ժամանակ կնպաստեր նրա հոգևոր և մշակութայն զարգացմանը:   

36 տարի ղեկավարելով Միությունը՝ Մանուկյանն այն զգալիորեն ընդլայնեց և դարձավ ամենաազդեցիկ սփյուքահայ կազմակերպությունը : Մինչ Մանուկյանի՝ ՀԲԸՄ նախագահ դառնալը, կառույցն ունի   95  հիմնադրամ` 7 մլն 4 հարյուր հազար ընդհանուր գումարով: Երբ 1989թ.  վերջինս թողեց Միության նախագահի պաշտոնն արդեն հիմնադրամների թիվն 465 էր, գումարը` 98 մլն 5 հարյուր հազար դոլար: 1970թ. 17-ամյա ղեկավարումից հետո, որի ընթացքում ՀԲԸՄ ներդրումները 8 մլն-ից աճում են մինչև 50 մլն, Մանուկյանն ընտրվում է ընկերության ցկյանս նախագահ:

1954-ին Ալեք Մանուկյանը հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ։

1989թ. օգոստոսին ՀԲԸՄ 5-րդ նախագահ Ալեք Մանուկյանը Կենտրոնական վարչությանը նամակ է հղում, որով հրաժարվում է Միության նախագահությունից` պատճառաբանելով, որ տարիքի բերումով «իր ուժերը չէին թույլատրեր 21-րդ դարու պարտավորությունները դիմագրավելու խոստումը կատարելու»: Հոր հրաժարականից հետո Միության նախագահությունը ստանձնում է դուստրը` Լուիզ Սիմոն Մանուկյանը,  ով իր հերթին մի նոր շունչ է հաղորդում Հայաստանի և Սփյուռքի հայության միջև կապի սերտացմանը։ 1988-ին Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ։ 1990-ին բացվել է ՀԲԸՄ գրասենյակը Երևանում:

Հիշեցնենք, որ այսօր ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում։ Այսօր հաշվվում են ավելի քան 22.000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ամբողջ աշխարհով՝ ԱՄՆ, Եվրոպա, Մերձավոր արևելք, Հարավային Ամերիկա, Ավստրալիա։  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ