Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Բարեփոխումների արդյունքում Հայաստանը կարող է գրանցել ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ. ԱՄՀ զեկույց

am
barepoxoumneri-ardyounqoum-hayastane-karox-e-grancel-aveli-qan-7-tokos-tntesakan-aj-amh-zekouyc

Եթե կառավարությունը հաջողի իրականացնել նախատեսված կառուցվածքային բարեփոխումները, ապա Հայաստանը կարող է ապահովել 7 տոկոսից ավելի տնտեսական աճ: 

Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած «Հայաստանի Հանրապետություն. Ընտրված խնդիրներ» զեկույցում:

Հունիսի 5-ին Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի վերաբերյալ հրապարակել է 2 զեկույց: Առաջին փաստաթուղթը պարունակում է զեկույց Հայաստանի հետ պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որը վերնագրված է «Հայաստանի Հանրապետություն. Ընտրված խնդիրներ»: Երկրորդը պարունակում է երկու մամուլի հաղորդագրություն, ԱՄՀ զեկույցը Հայաստանի իշխանությունների հետ IV Հոդվածի շրջանակում խորհրդակցության արդյունքների վերաբերյալ, Տեղեկատվական հավելված Հայաստանի տնտեսության մասին և Հայաստանի Հանրապետությանն ուղղված ԱՄՀ գործադիր տնօրենի ուղերձը:

Հրապարակված առաջին զեկույցում ԱՄՀ-ն դիտարկել է 4 խնդիր՝ 1. Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մակրոտնտեսական ազդեցությունը, 2. Կանանց դերի բարձրացումը տնտեսությունում, 3. Հակակոռուպցիոն միջոցառումների առաջնահերթությունները, 4. Հայաստանի աշխատանքի շուկան և կրթական համակարգը:

Զեկույցի առաջին բաժնում գնահատվել է կառավարության նախաձեռնած բարեփոխումների հնարավոր ազդեցությունը տնտեսական աճի, մակրոտնտեսական միտումների վրա: Մասնավորապես, արձանագրված է, որ եթե նախատեսված բարեփոխումները հաջողվեն, ապա հնարավոր կլինի ապահովել տարեկան 7 տոկոս տնտեսական աճ:

Ըստ զեկույցի՝ աշխատուժի զարգացմանն ուղղված քայլերը կհանգեցնեն տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխությունների, ինչպիսիք են առաջիկա տասնամյակում գործազրկության 3 տոկոս նվազեցումը, և ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսանոց հավելյալ աճը: Հարկային համակարգում փոփոխությունները ենթադրում են, որ կառավարության հարկային քաղաքանության փոփոխությունը միջնաժամկետում կարող է ունենալ դրական ազդեցություն, եթե այն ուղեկցվի աջակցվող միջոցներով։ Ցածր եկամտային հարկը կանխատեսվում է, որ կկազմի ՀՆԱ 0.7 տոկոսն՝ ի հաշիվ կոմպենսացվող միջոցների և եկամուտների կառավարաման: Բարեփոխումները հնարավորություն կտան մեծացնել տնօրինվող եկամուտը, ինչը կբարձրացնի կապիտալ ֆոնդերի ծավալը և արտադրության ներուժը։ Քանի որ այս ամենն առաջնային ազդեցությունն է, երկարաժամկետ հատվածում  իրական ՀՆԱ-ն կունենա հավելյալ 0.4 տոկոսանոց աճ:

Զեկույցում անդրադարձ է կատարվել  նաև հակակոռուպցիան պայքարին, 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, մասնավորապես նշված է, որ Հայաստանում 2018-ի թավշյա հեղափոխությունը հանրային դժգոհության արդյունք էր՝ կապված կոռուպցիայի, սոցիալական անհավասարության և ոչ բարենպաստ գործարար միջավայրի հետ:

«Նոր իշխանությունը գնահատել է մարտահրավերները և ուժեղացրել է կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարության բարելավմանն ուղղված քաղաքականությունը կարևոր է Հայաստանի գործընկերների համար», - ասված է զեկույցում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ