Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Բառերով անհնար է արտահայտել այն կախարդանքը, որն ապրում է Լուսինեի երգում. Վահագն Դավթյան

am es
barerov-anhnar-e-artahaytel-ayn-kaxardanqe--orn-aproum-e-lousinei-ergoum-vahagn-davtyan

Մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանը՝ տաղանդաշատ երգչուհի Լուսինե Զաքարյանի մասին. 

«...Ամեն անգամ Լուսինե Զաքարյանին լսելիս իմ մեջ անդիմադրելի ցանկություն է առաջացել գրել նրա մասին, բայց և ամեն անգամ զգացել եմ, որ բառերով անհնար է արտահայտել այն անկրկնելի ու խորհրդավոր կախարդանքը, որն ապրում է նրա երգում:

Կախարդանքը...

...Երբ երգում է Լուսինեն, ինձ այնպես է թվում, թե նրա թիկունքում անտես ու աներևույթ կանգնած է Կոմիտասը՝ հովանավորող ձեռքը դրած երգչուհու ուսին... Երգում է Լուսինեն, ու թվում է, թե միջնադարյան մագաղաթյա մատյանի լաջվարդով ու ոսկով, զմրուխտով ու որդան կարմիրով բանված մանրանկար է դա, որ հանկարծ փոխվել է հնչյունի ու երգի և սավառնում է օդում՝ իր գույների անխամրելի պայծառությամբ...»:

Հիշեցնենք, որ այսօր Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է: 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ