Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Բարսելոնան հրաժարվել է գնել Նեյմարին 215 միլիոն եվրոյով

am
barselonan-hrajarvel-e-gnel-neymarin-215-milion-evroyov

«Բարսելոնան» հրաժարվել է գնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին 215 միլիոն եվրոյի դիմաց։ Հաղորդում է sport.es-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը կտրականապես մերժել է բրազիլացուն նշված գումարով գնելու տարբերակը։ Սակայն «Բարսելոնան» դեռևս հույսեր է փայփայում գործարքի մեջ այլ ֆուտբոլիստների ներառելու տարբերակով 27-ամյա բրազիլացուն գնելու համար, փոխանցում է Armsport.am-ը։

Ավելի վաղ Նեյմարը հայտնել էր ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոյին, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ «Կապտանռնագույնների» սպորտային Խավիեր Բորդասը օրեր առաջ հայտարարեց, որ ակումբը մոտենում է Նեյմարի ձեռքբերմանը։ 

Բրազիլացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ 2013-2017 թվականների ընթացքում Նեյմարը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ