Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Բարսելոնան ջախջախեց Սևիլյային

barselonan-jaxjaxec-seilyayin

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական մարզադաշտում ընդունել էր Անդալուզիան ներկայացնող «Սևիլյային»։ Խաղն ավարտվել է «Բարսելոնայի» տպավորիչ հաղթանակով՝4-0։

Մրցաշրջանի մեկնարկn անհաջող սկսած «Բասելոնան» կարծես թե աստիճանաբար հավաքվում է և մեկը մյուսի հետևից կարևոր հաղթանակներ տոնում։ Այս տորում Բարսայի մրցակիցը Լոպետեգիի «Սևիլյան» էր, որը մրցաշարջանը հիանալի էր սկսել, բայց վերջին երկու տուրերում պարտությունը «Ռեալից» և Բարսայից Լոպետեգիի թիմը ստիպված եղավ իջնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական։

Կատալոնական թիմի կազմում գոլով աչքի ընկան Լուիս Սուարեսը, Արտուրո Վիդալը, Ուսման Դեմբելեն և Լիոնել Մեսսին, վերջինս բացեց գոլերի հաշիվը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։

Խաղավարտին Վալվերդեի թիմը երկու կարմիր քարտ ստացավ: Դաշտից հեռացվեցին Ռոնալ Արաուխոն և Ուսման Դեմբելեն:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 16 միավորով երկրորդ տեղում է ու «Ռեալից» հետ է մնում 2 միավոր: «Սևիլյան» 13 միավորով 6-րդն է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ