Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Բարսելոնայում կադրային ջարդ է սպասվում 

barselonayoum-kadrayin-jard-e-spasvoum

 

Կատալոնական Բարսելոնայի ղեկավարությունը   վերջին անհաջողություններից հետո  որոշել է փոփոխել թիմի ինչպես մարզչական կազմը,   այնպես էլ  թիմի խաղացողների մեծ մասը։ 

Ինչպես հայտնում են իսպանական մի շարք պարբերականներ,  թիմի ղեկավարությունը դժգոհ է մնացել չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ  խաղում Լիվերպուլից կրած 4-0 հաշվով  պարտությունից,  ինչը Բարսային զրկեց  ՉԼ-ի  հետագա պայքարից։  

Էռնեստո Վալվերդեն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթելով առաջին խաղում, պատասխան խաղում տապալվում է, և թիմի երկրպագուները մեղադրում են նրանում, որ մարզիչը ճիշտ չի մոտիվացնում իր խաղացողներին այն խաղերում, որտեղ  առաջին հայացքից  թվում է, թե Բարսան խնդիրներ չի ունենալու և հանգիստ անցնելու է հաջորդ փուլ։ Հետաքրքիր է, որ այս մարզիչը թե՛ առաջնությունում և թե գավաթի խաղարկությունում փայլում է. երկրորդ տարին անընդմեջ արդեն փաստացի դարձել է երկրի չեմպիոն, իսկ գավաթում արդեն մեկ անգամ հաղթել է, այս տարի էլ դուրս է եկել գավաթի եզրափակիչ։ Իսկ թե ինչու՞ է Բարսան ձախողվում ՉԼ֊ում   ուղղակի բացատրություն չունի։  Երկրորդ ամենաքննադատվածը այս թիմում Ֆելիպե Կոուտինյոն է։ Բրազիլացին ուղղակի չի կարողանում վերգտնել այն խաղը, որը նա խաղում էր Լիվերպուլում։ Եվ թվում է այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կոուտինյոն ևս կլքի Բարսան։ Թիմից կհեռանան նաև վարձակալական հիմունքներով հանդես եկող Ջեյսոն Մուրիլյոն և Կևին Պրինս Բոատենգը: Առաջինը կվերադառնա «Վալենսիա», իսկ մյուսը՝ «Սասուոլո»: Թե ինչի համար  էին նրանք ձմռանը տեղափոխվել կատալոնական ակումբ, այդպես էլ անհասկանալի մնաց մասնագետների համար։ Ակումբը կարող է լքել նաև աշխարհի չեմպիոն ֆրանսիացի պաշտպան Սամուել Ոմտիտին, որի խաղը վնասվածքից հետո անկում է ապրում, նրան կարող է փոխարինել «Այաքսի» ավագ Մաթեյս դե Լիգտը։ 

Ինչպես նշում են տարբեր սպորտային լրատվամիջոցներ՝ Բարսելոնայից հնարավոր է հեռանան նաև դարպասապահ՝ Յասպեր Սիլեսենը,  պաշտպան՝ Թոմաս Վերմալենը, կիսապաշտպաններ՝ Իվան Ռակիտիչը, Մալկոմը, Դենիս Սուարեսը և Ռաֆինյա Ալյկանտարան։  

Հավելենք, որ գլխավոր մարզչի  հավանական թեկնածուներից մեկը  այս տարվա գլխավոր բացահայտում դարձած Այաքսի գլխավոր մարզիչ Էրիկ տեն. Հագն է։ Տրանսֆերային  շուկան շատ թեժ է լինելու այս ամառ, սպասենք  հետագա զարգացումներին։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ