Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Բաստիան Շվայնշտայգերը հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին

bastian-svaynstaygere-hrajest-tvec-mec-foutbolin

Տարիներն անցնում են ու, ցավոք սրտի, այդ տարիների ընթացքում մեծանում են նաև այն հրաշալի մարզիկները, որոնց խաղը գերել է բազմաթիվ մարդկանց։ Այսօրվա մեր հերոսը Գերմանիայի ազգային հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերն: Այդ մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է իր թվիթերյան էջում։ Համոզված եմ, եթե Շվայնին կարողանար բարձր մակարդակով խաղալ ու օգուտ բերել իր թիմին, նրա խաղակոշիկները դեռ երկար ժամանակ դաշտում կլինեին։ Պարզապես այլևս գերմանացու մկանները թույլ չեն տալիս անցկացնել խաղադաշտում բավարար ժամանակ, ինչն էլ հանարհայտ գերմանացու կատարած քայլի հիմնական պատճառն է:

Անվանի գերմանացին իր կարիերայի ընթացքում «Բավարիայի» հետ 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 2013 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգայում։ Գերմանիայի հավաքականում անցկացրել է 121 հանդիպում, դարձել 24 գոլի հեղինակ։ 2014 թվականին էլ իր հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, ինչը յուրաքանչյուր ֆուտբոլիստի մեծ երազանքն է։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ