Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

BBC-ի նյութի հեղինակի հետ ես որևէ շփում չեմ ունեցել. Վահե Գրիգորյան

am
bbc-i-nyouti-hexinaki-het-es-oree-spoum-cem-ounecel-vahe-grigoryan

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստորեւ (մեկնաբանություններում դրված) հրապարակված նյութն ապատեղեկատվություն է:

BBC-ի ռուսական ծառայության կողմից 07/08/2019թ.-ին հրապարակված «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածի կապակցությամբ կամ առնչությամբ ես ոչ մինչեւ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը, ոչ էլ, առավել եւս, դրանից հետո, որեւէ տեղեկություն, փաստաթուղթ կամ այլ նյութ որեւէ լրատվամիջոցի կամ դրա ներկայացուցչի կամ էլ օրենքով նախատեսված շրջանակից դուրս այլ անձի չեմ փոխանցել:

BBC-ի նշված նյութի հեղինակի հետ ես որեւէ շփում կամ առնչություն, միջնորդավորված կամ անմիջական, երբեւէ չեմ ունեցել: Մենք միմյանց հետ որեւէ շփում առհասարակ չունենք եւ չենք ունեցել»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ