Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Բենզինն ու դիզելային վառելիքը թանկացել են

am
benzinn-ou-dizelayin-vareliqe-tankacel-en

2019թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 1.8% գնաճ:

2019թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.7% և 3.1% գնաճ: 2019թ. մայիսին 2018թ. մայիսի համեմատ բենզինի 5.0% գնանկումն ուղեկցվել է դիզելային վառելիքի 1.8% գնաճով: 2019թ. մայիսին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 2.2% գնանկում և դիզելային վառելիքի 1.9% գնաճ:

2019թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է գորգերի և հատակի ծածկերի՝ 0.1%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.2%, դեղագործական ապրանքների, գրասենյակային պարագաների՝ 0.3%, կահույքի և կահավորանքի՝ 0.5%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.6%, վառելանյութի և քսայուղերի 3.3% գնաճ: Միաժամանակ, հագուստի գները նվազել են 1.8%-ով, ոսկերչական զարդերինը, անձնական գործածության այլ պարագաներինը՝ 0.8%-ով, մաքրող, լվացող միջոցներինը և բնակարանի խնամքի այլ պարագաներինը՝ 0.7%-ով, խոշոր կենցաղային սարքերինը 0.5%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերինը, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.1%-ով, իսկ տարբեր տեսակի կոշկեղենի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2019թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-5.3% գնաճ, իսկ 2-ում՝ 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1% գնանկում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ